воскресенье, 27 сентября 2009 г.

Հայերեն տեքստեր - ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ

Հայերեն տեքստեր - ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ: Նոր տարբերակ Armenian PowerSpell ծրագրի:

Armenian PowerSpell ծրագրի մշակող խումբը շարունակում է անակնկալներ մատուցել ծրագրի բաժանորդներին: Արդեն իսկ, ավելի քան 350 կազմակերպություն (ներառյալ պետական և կրթական կազմակերպություններ, նախարարություններ և բանկեր) և ավելի քան 1000 բաժանորդ օգտագործում են ծրագրի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս ստուգել ոչ միայն ուղղագրությունը, այլ նաև պարզագույն քերականությունը, կետադրությունը, շարահյուսական սխալներ, բացառիկ դեպքերում իմաստային սխալներ և սխալ բառակազմություններ կամ նախադասությունների հաջորդելը:

Նոր օգտակար հնարավորություն է` առաջարկել ոչ հայկական բառերի հայկական տարբերակները, օրինակ` կոմպյուտեր - համակարգիչ, ստրախովկա - ապահովագրություն:
Նոր տարբերակը Armenian Power Spell 2009 Extended Edition 5.2 հասանելի է հետևյալ կայքում` www.powerspell.am:

Նոր տարբերակը տալիս է հնարավորություններ, որոնք մինչ այսօր հասանելի չեն եղել հայկական ծրագրերում: Ծրագիրը պարունակում 570,000 բառ և բառատեսակ, հաշվարկում է հոլովները և կիրառման ձևերը, ապահովելով 97% լեզվական ծածկույթ:
Ծրագիրը ստուգում է `

• Ուղղագրությունը (պարզ և խիստ մեթոդներով)
• Պարզագույն քերականությունը և շարահյուսական սխալները
• Պարզագույն կետադրությունը
• Որոշ դեպքերում`իմաստային սխալները
• Բացառիկ դեպքերում` բարդ ընկալվող հաջորդականությունները կամ սխալ կազմված նախադասություններ
• Անունները
• Հապավումները
• Ոչ հայկական բառերի կիրառումը, օրինակ` կոմպյուտեր-համակարգիչ

Ծրագիրը, նաև, պարունակում է 3 լրացուցիչ բառարան, որոնք թույլ են տալիս մուտքագրել անուններ, հապավումներ և նոր բառեր, թարմացումները կատարվում են պարբերաբար ավտոմատ կերպով:

Գործում է թեժ գիծ` 566288:
Մոռացեք տառասխալների մասին, պատրաստեք որակյալ փաստաթղթեր` Armenian PowerSpell 2009:
Ծրագրի արժեքը` 9000 դրամ տարեկան, անհամեմատ ցածր արժեք է, ելնելով ծրագրի կատարված աշխատանքից և ձեր իսկ խնայված ժամանակից:

CD տարբերակը հարցրեք Թումանյան 8, 224 սենյակ հասցեով կամ բոլոր գրախանութներում, նաև` 
Նոյան Տապան, Անի գրախանութ, Աստղերի Քաղաք, Դիսկլենդ, Բուկինիստ, Կնոգոլյուբ...
Մեր կայքից կարող եք բեռնել ծրագրի 7 օրվա անվճար տարբերակը`
www.powerspell.am
Հեռ: 566288
Գրանցած բաժանորդների համար նոր տարբերակը անվճար հասանելի է մեր կայքից:

четверг, 24 сентября 2009 г.


«ՄՏՍ Կոնեկտ» E156G


  HSDPA/UMTS (2100ՄՀց) and GSM/GPRS/EDGE (850/900/1800/1900ՄՀց) 
Մինչև 3.6 Մբիթ/վրկ արագությամբ HSDPA ծառայություններ 
SMS հաղորդագրություններ 
Տեղեկատվություն ուղարկած և ստացած տվյալների վերաբերյալ 
Plug & Play 
Օպերացիոն համակարկգեր. Windows 2000/XP/Vista, Mac և Linux* 
SD քարտի տեղադրման հնարավորություն 
Արտաքին անտենայի միացման հնարավորություն 


Սարքի արժեքն է 30000 դրամ (ներառյալ ԱԱՀ):
 
* Ապահովվում են Linux-ի հետևյալ համակարգերը.
 
  Linux Ubuntu 7.10,Core:2.6.22/
  Linux Debian GNU/
  Linux 4.0,Core:2.6.18/
  Linux Ubuntu 8.04,Core:2.6.24/
  Linux openSUSE 10.3,Core:2.6.22/
  Linux Xandros 4.2,Core:2.6.18/
  Linux openSUSE 11,Core:2.6.25/
  Linux Fedora 7,Core:2.6.21/
  Linux Fedora 9,Core:2.6.25
 Սակագնային պլան «ՄՏՍ Կոնեկտ»


  «ՄՏՍ Կոնեկտը» հատուկ Ինտերնետից օգտվողների համար նախատեսված սակագնային պլան է: Այն հնարավորություն է տալիս համակարգչից մատչելի սակագներով մուտք գործելու Ինտերնետ:
 
Ինտերնետին միանալու համար անհրաժեշտ է ունենալ HSPA/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ, ինչպես օրինակ «ՄՏՍ Կոնեկտը»: «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի բաժանորդներն անմիջապես համակարգչից կարող են նաև ուղարկել և ստանալ SMS հաղորդագրություններ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի 2 տարբերակ` կանխավճարային և հետվճարային:
«ՄՏՍ Կոնեկտ» կանխավճարային 
«ՄՏՍ Կոնեկտ» հետվճարային
Երկու տարբերակի դեպքում էլ այն բաժանորդները, ովքեր ավելի շատ են օգտվում Ինտերնետից և ուղարկում ու ստանում են առավել մեծ ծավալի տվյալներ, կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են Ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 Փաթեթի չափ Փաթեթի արժեք 
(դրամ) 
1 ԳԲ 6000 
2.5 ԳԲ 10000 
5 ԳԲ 15000 

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Բոլոր փաթեթների համար վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործված ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
 
«ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթ, վերալիցքավորել հաշիվն ու տեղեկատվություն ստանալ իրենց հաշվի մասին cabinet.vivacell.am կայքի միջոցով: Կայքից օգտվելիս «ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդներից Ինտերնետի վճար չի գանձվում:

Այսօր Ալեքսամդր Սպենդիարյանի անվան համերգասրահում ժամը 19.00-ին կայացավ մի միջոցառում, որը նվիրված էր սպորտի բնագավառի մի վառ ներկայացուցչի ` Գարեգին Ասատրյանի 85-ամյակին: Միրցառումը կազմակերպվել էր "Մուլտի գրուպ" ընկերության , ի դեմս Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Ներկա էին բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր` Վանուշ Խանամիրյանի գլխավորությամբ, ուսանողներ և այլոք: Միջոցառումը վարում էին Սուսաննա Շահինյանը և Արմեն Ամիրյանը: Համերգի սկզբում հնչեց հոբելյանական երգ, հետո դուդուկ` կրտսեր Ջիվան Գասպարյանի կատարմամբ , որից հետո Գարեգին Ասատրյանի ընկերները շնորհավորանքի խոսքեր ասացին: Միջոցառման կազմակերպիչ Գագիկ Ծառուկյանը նվիրեց ոսկյա շղթա և իհարկե դրամական պարգև` 5,000,000,000 AMD: Իսկ Գարեգինը վերջինիս նվիրեց իր`  50 տարվա պատմություն ունեցող թուրը, որը միշտ եղել է իրեն պահապան: 
 Եթե մեր պայքարը արդյունք չտա, կդիմենք այլ, ավելի կոշտ, կոպիտ մեթոդների,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ հացադուլի մասնակիցներից մեկը, որը չմանրամասնեց, թե հատկապես ինչ մեթոդ նկատի ունի:

 

Դաշնակցականները տեղեկացրին, որ իրենց հացադուլի 9 օրերի ընթացքում որեւէ պաշտոնյա չի մոտեցել, բայց նա նրանց չի մտահոգում: ՀՅԴ նստացույց-հացադուլի մասնակիցներն բոլորից շատ վիրավորված են հեռուստաընկերություններից, ԱԳՆ-ի մոտ նստած հացադուլավորներից նկարիչ Մուշեղյանը նկատեց, որ իրենց միայն նկարահանում եւ ցուցադրում է «Երկիր Մեդիան»:

 

«Մեր խնդիրները ընդհանրապես լուսաբանող չկա»,- «Ա1+»-ին ասաց սպանված զինծառայող որդու'Անդրանիկ Հայրապետյանի, նկարները ձեռքին կառավարության շենքի դիմաց կանգնած Անահիտ Կիրակոսյանը: ՀՅԴ-ականներից քիչ հեռու այլ ակցիա էր:

 

 «Սերժ Սարգսյանը հեռուստատեսությունը դարձրել է իր շոուն, բայց երբեք չեն ներկայացնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքը»,-ասաց Անահիտ Կիրակոսյանը:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չէին, որ կառավարության նիստը երեկ էր եւ այսօր իրենց բողոքի ձայնը որեւէ պաշտոնյա չի լսի: «Ես եկել եմ Հոկտեմբերյանից, չգիտեի, որ նիստ չկա, բայց որ եկել եմ, պետք է կանգնեմ, ինչ արած»,-ասաց սեւազգեստ տիկին Անահիտը:

 

«Սերժ Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանն են պատասխանատու իմ որդու սպանության համար»,-ասաց բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը' Սուրեն Օհանջանյանը, որը ամեն հինգշաբթի իր բողոքն է բարձրացնում Կառավարության շենքի մոտ:

 

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին էլ պահանջում էր կառավարությունից կատարել ԵԴ-ի որոշումը' «Ա1+»-ի վերաբերյալ եւ բացել հեռուստաընկերությունը. «Հանդուրժեք գոնե մի հեռուստաընկերություն, ձեր 17-ի դիմաց»,-գրված էր Վարդգես Գասպարիի պահած ցուցապաստառի վրա:

 

Ի դեպ, դաշնակցականների նստացույցը ընթանում է խաղաղ,ոստիկանների հետ բարիդրացիական հարաբերություններում: Շենքի մոտ ընդամենը 2 ոստիկան էր, որոնք էլ հիմնականում հսկում էին ոչ թե մեկ տասնյակից ավել դաշնակցականներին, այլ 4- 5 մյուս ցուցարարներին' սպանվածների ծնողներին եւ Վարդգես Գասպարիին:

Ի դեպ, դաշնակցականները տեղեկացրին, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի իրենց կառույցը ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի ցույց է կազմակերպելու ՄԱԿ-ի շենքի դիմաց: Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքները, որին մասնակցելու համար վաղը Նյու-Յորք կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:  

 

среда, 23 сентября 2009 г.


Դե կարելի է անել հետևյալը.                                                                                                               Օրինակ պատմեմ իմ մասին( մի երկու բան :D): Դե նախ ասեմ , որ ծնվել եմ 1989 թվականին, հունիսի 27-ին, բնականաբար Խեցգետնի համաստեղության տակ, հա մի բան էլ ասեմ, ըստ աստղագուշակի խեցգետինները պետք է ամուսնանան իսկական Ցուլերի և Կարիճների հետ :D  20 տարեկան եմ, 2006-ին ավարտել եմ քաղաք Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ընդունվել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, այժմ սովորում եմ այդտեղ, արդեն 4-րդ կուրսում,  կարելի է ասել գերազանց առաջադիմությամբ: Ազատ ժամանակ  (լավ կլիներ էստեղ ասեի համարյա չեմ ունենում:D) միշտ ունենում եմ, չեմ բողոքում, հիմնականում ամբողջ օրս անց եմ կացնում ինտերնետով զբաղվելով, ինչպես վարվում են աշխարհի շատ երիտասարդներ և մեծահասկներ:  Շատ սիրում եմ Ռոք երաժշտություն, դե Ջազի մասին չեմ ղոսում, շաաաաաաաատ շաաաաաաաատ եմ սիրում: Ընկերասեր եմ բառից բուն իմաստով: Մի քիչ միամիտ եմ, չեմ թաքցնում,,, ես սիրում եմ , վոր ինձ հետ միշտ անկեղծ են լինում, հարգում եմ այդ մարդկանց: Դե երևի այսքնը իմ կենսագրականի մասին,,,,  


Վերջապես ես, ինչպես բոլոր "Բլոգիստները", ունեցա իմ անհատական բլոգը: Իհարկե սկզբում շատ դժվար էր , ոչինչ չէի հասկանում , բայց հետո ` շատ տանջվելուց և չարչարվելուց հետո կարողացա: Սկզբի համար իմ կարծիքով լավ է , շուտով կունենամ լավ մտքեր , ավելի ճիշտ ունեմ, ուղակի դեռ մտածում եմ , ուզում եմ ավելի լավ մտքեր ունենամ, նոր գրեմ այստեղ: Հուսով եմ սրանից գլուխ կհանեմ:) Հա ասեմ , որ սա իմ ուղեղը չէ, ուղակի սիրում եմ գաղափարով մարդկանց :)