четверг, 24 сентября 2009 г.


Այսօր Ալեքսամդր Սպենդիարյանի անվան համերգասրահում ժամը 19.00-ին կայացավ մի միջոցառում, որը նվիրված էր սպորտի բնագավառի մի վառ ներկայացուցչի ` Գարեգին Ասատրյանի 85-ամյակին: Միրցառումը կազմակերպվել էր "Մուլտի գրուպ" ընկերության , ի դեմս Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Ներկա էին բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր` Վանուշ Խանամիրյանի գլխավորությամբ, ուսանողներ և այլոք: Միջոցառումը վարում էին Սուսաննա Շահինյանը և Արմեն Ամիրյանը: Համերգի սկզբում հնչեց հոբելյանական երգ, հետո դուդուկ` կրտսեր Ջիվան Գասպարյանի կատարմամբ , որից հետո Գարեգին Ասատրյանի ընկերները շնորհավորանքի խոսքեր ասացին: Միջոցառման կազմակերպիչ Գագիկ Ծառուկյանը նվիրեց ոսկյա շղթա և իհարկե դրամական պարգև` 5,000,000,000 AMD: Իսկ Գարեգինը վերջինիս նվիրեց իր`  50 տարվա պատմություն ունեցող թուրը, որը միշտ եղել է իրեն պահապան: 

2 комментария:

  1. 5,000,000,000 AMD??? Հաստատ? Կարողա միքանի զրո պակաս?

    ОтветитьУдалить
  2. Չէ չէ հաստատ, 5 մլն դրամ, հլը մի րոպե կարողա սխալ եմ գրել,,,, վաաաաաաաաաաաաաայ 3 հատը ավել եմ դրել:)))))

    ОтветитьУдалить