четверг, 24 сентября 2009 г.

 Եթե մեր պայքարը արդյունք չտա, կդիմենք այլ, ավելի կոշտ, կոպիտ մեթոդների,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ հացադուլի մասնակիցներից մեկը, որը չմանրամասնեց, թե հատկապես ինչ մեթոդ նկատի ունի:

 

Դաշնակցականները տեղեկացրին, որ իրենց հացադուլի 9 օրերի ընթացքում որեւէ պաշտոնյա չի մոտեցել, բայց նա նրանց չի մտահոգում: ՀՅԴ նստացույց-հացադուլի մասնակիցներն բոլորից շատ վիրավորված են հեռուստաընկերություններից, ԱԳՆ-ի մոտ նստած հացադուլավորներից նկարիչ Մուշեղյանը նկատեց, որ իրենց միայն նկարահանում եւ ցուցադրում է «Երկիր Մեդիան»:

 

«Մեր խնդիրները ընդհանրապես լուսաբանող չկա»,- «Ա1+»-ին ասաց սպանված զինծառայող որդու'Անդրանիկ Հայրապետյանի, նկարները ձեռքին կառավարության շենքի դիմաց կանգնած Անահիտ Կիրակոսյանը: ՀՅԴ-ականներից քիչ հեռու այլ ակցիա էր:

 

 «Սերժ Սարգսյանը հեռուստատեսությունը դարձրել է իր շոուն, բայց երբեք չեն ներկայացնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքը»,-ասաց Անահիտ Կիրակոսյանը:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չէին, որ կառավարության նիստը երեկ էր եւ այսօր իրենց բողոքի ձայնը որեւէ պաշտոնյա չի լսի: «Ես եկել եմ Հոկտեմբերյանից, չգիտեի, որ նիստ չկա, բայց որ եկել եմ, պետք է կանգնեմ, ինչ արած»,-ասաց սեւազգեստ տիկին Անահիտը:

 

«Սերժ Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանն են պատասխանատու իմ որդու սպանության համար»,-ասաց բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը' Սուրեն Օհանջանյանը, որը ամեն հինգշաբթի իր բողոքն է բարձրացնում Կառավարության շենքի մոտ:

 

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին էլ պահանջում էր կառավարությունից կատարել ԵԴ-ի որոշումը' «Ա1+»-ի վերաբերյալ եւ բացել հեռուստաընկերությունը. «Հանդուրժեք գոնե մի հեռուստաընկերություն, ձեր 17-ի դիմաց»,-գրված էր Վարդգես Գասպարիի պահած ցուցապաստառի վրա:

 

Ի դեպ, դաշնակցականների նստացույցը ընթանում է խաղաղ,ոստիկանների հետ բարիդրացիական հարաբերություններում: Շենքի մոտ ընդամենը 2 ոստիկան էր, որոնք էլ հիմնականում հսկում էին ոչ թե մեկ տասնյակից ավել դաշնակցականներին, այլ 4- 5 մյուս ցուցարարներին' սպանվածների ծնողներին եւ Վարդգես Գասպարիին:

Ի դեպ, դաշնակցականները տեղեկացրին, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի իրենց կառույցը ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի ցույց է կազմակերպելու ՄԱԿ-ի շենքի դիմաց: Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքները, որին մասնակցելու համար վաղը Նյու-Յորք կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:  

 

2 комментария:

  1. Ես ծանոթացել եմ Դաշնակցականների առաջարվող փոփոխություններին և ասեմ որ Խելքին մոտ և բավական Դիպուկ եին բոլոր առաջարկները:

    ОтветитьУдалить
  2. ես քեզ հետ համամիտ եմ լիովին, դե արի բացատրի մնացածներին,,,

    ОтветитьУдалить